Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Տավուշի մարզի բնակիչները բողոքում են շտապօգնության ծառայության աշխատանքից

Տավուշի մարզի բնակիչները բողոքում են շտապօգնության ծառայության աշխատանքից
21.02.2025 | 12:34

Տավուշի մարզի բնակիչներից բողոքներ եմ ստացել, որ մարզի բժշկական կենտրոններում աշխատում են շտապօգնության մեկական բրիգադներ. երբ բնակիչները շտապօգնության ծառայության բրիգադ են կանչում, բրիգադը կանչով նույն համայնքի այլ բնակավայրում է գտնվում, համայնքի հեռու բնակավայրերից մեկում։ Այդ պատճառով շատ բնակիչներ ստիպված իրենց հիվանդին տաքսի ավտոմեքենայով են հիվանդանոց հասցնում։ Այս խնդիրը սուր է ավելի քան 43 հազար բնակիչ ունեցող Իջևան համայնքում։ Ըստ օրենքի՝ սպասարկվող յուրաքանչյուր 20 հազար բնակչի հաշվով պետք է գործի շտապօգնության մեկական բրիգադ։ Տավուշի բնակիչները բողոքում են , որ, ի տարբերություն Երևանի, Տավուշի մարզի շտապօգնության բրիգադներում ընդգրկված են ոչ թե բժիշկներ, այլ բուժքույրեր, որոնք մասնագիտական բավարար գիտելիքներ չունեն հիվանդի վիճակը ճիշտ գնահատելու,ըստ այդմ, համարժեք շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այս խնդիրների վերաբերյալ տեղեկատվական հարցում եմ արել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, ում ենթակայությամբ գործում են մարզի պետական բուժհիմնարկները։ Նրա պատասխանը չի փարատում առկա մտահոգությունները․ «Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի բժշկական կենտրոնները շտապ բժշկական օգնություն են ցուցաբերում իրենց տարածաշրջանի ողջ ազգաբնակչությանը (Իջևանի տարածք -43720 բնակիչ, Բերդի տարածք- 26700 բնակիչ, Նոյեմբերյանի տարածք-26851 բնակիչ):

Յուրաքանչյուր բժշկական կենտրոնում գործում է 1 շտապօգնության բրիգադ` անհրաժեշտության դեպքում ևս 2-րդ բրիգադի արագ ընդգրկման հնարավորությամբ:

Շտապօգնության բրիգադի հերթափոխը իրականացվում է բժիշկների կամ ֆելդշերների հերթապահությամբ (կախված կադրերի քանակից, գրաֆիկից և կանչի նախնական ախտորոշումից)»:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2673

Մեկնաբանություններ